Քաղաքացիական 36 զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ ենք ներկայացրել, այդ թվում՝ փակ զեկույց՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ անմարդկային վերաբերմունքի մասին։ Այս մասին հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ 36 զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային, դիտավորյալ թիրախավորման հետևանքով։

--00--ԱՀ