Խաղաքարտերը մեր ձեռքում են․ սխալվեցինք ժամանակին զինադադարը պատերազմի ավարտ ընկալելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սխալ էր՝ ժամանակին զինադադարը ընկալել որպես պատերազմի ավարտ, հիմա մեր ձեռքում են ուժեղ խաղաքարտեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Նոր զինադադարից հետո պատերազմը չի ավարտվի, կտեղափոխվի այլ դաշտ։ Պետք է ձեռք բերենք ընկերներ, աշխատենք ճեղքել թշնամու շարքերը։ Պատերազմը միայն առաջնագիծը չէ։ Այն նաև շատ կարևոր խաղ է, որտեղ դու օգտագործում ես քո բոլոր ուժերը։ Իրականում, պատերազմում հաղթում է նա, ով թուլացնում է թշնամուն ներսից։ Ուժեղ խաղաքարտերը մեր ձեռքում են»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ