Սխալ ենք արել՝ Թուրքիայից ապրանք ենք բերել, բայց այսուհետ Թուրքիայից ներմուծողը դավաճան ա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Տոնավաճառների աշխատակիցները միաձայն կողմ են, որ Հայաստանն արգելի թուրքական ապրանքի ներմուծումը։ 

«Գետինը կմտնեմ, եթե թուրքական ապրանք ծախեմ։ Սխալ ենք արել՝ Թուրքիայից ապրանք ենք բերել, բայց այսուհետ Թուրքիայից ապրանք ներմուծողը դավաճան ա։ Հիմա էլ հաճախորդը տեսնում ա, «Made in Turkey», ասում ա՝ գոնե պիտակը պոկեք»,-24News-ին պատմեցին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները։

Նրանք նշեցին, որ չնայած ստեղծված պատերազմական իրավիճակին շատ վաճառականներ դեռ շարունակում են թուրքական ապրանք գնել, դե իսկ բեռնափոխադրող ընկերություններն էլ շարունակում են Թուրքիայից բեռներ բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ