Կոչ ենք անում Բաքվին և Երևանին ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հետևել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը և ապահովել մարդասիրական կազմակերպությունների համար հասանելիություն դեպի տուժածներ։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ին, հայտնել է ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նման մարդասիրական կազմակերպությունները հնարավորություն ունենան օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած մարդկանց», - ասել է նա։

--00--ԱՀ