Հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

պատերազմ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը:

«Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)»,- նշում է Ստեփանյանը: 

ՀՀ պաշտպանության բանակն էլ տեղեկացնում է. 

«Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

--00--ԱԹ