ՊԲ-ն մի շարք զինծառայողների անվանել է պատերազմի աստվածներ և պարգևատրել «Արիության» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

«Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային զինվորականներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը: Վերջիններս դրսևորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ և կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը:

Բոլորն էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով»,-այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ