Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը հոգատար ձեռքով բաժանվում է. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ԱԱՏՄ Արցախ

Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը հոգատար ձեռքով դասավորվում, տեսակավորվում, բաժանվում է։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

Աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ:

ապրանք

--00--ԱԹ