ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում՝ հանուն փրկության» հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետևաբար անջատվելու համար պետք է նախևառաջ միացած լիներ։ Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում՝ 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։
Արցախը հռչակել է իր անկախությունը՝ օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որը, ի դեպ, ՄԱԿ-ի նպատակներից է։
Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»։
--00—ԼՄ