Անկարան ուզում է կոնֆլիկտն ավելի թեժացնել, Թուրքիան հետ կանգնելու միտումներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հաստատված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը տապալում է հենց Թուրքիան։ Նրան ձեռնտու է կոնֆլիկտը, որի պարագայում կարող է անընդհատ սրացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան հետ չի գնա։ Ցեղասպանության նույն սցենարը կրկնվում է։ Սպառնալիքը, որ Թուրքիան կարող է ներխուժել, ակտիվանալ այս տարածաշրջանում, իրականություն է։ Սա հայ-թուրքական դասական պատերազմ է։

--00—ԼՄ