ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես ցավում է, որ հրադադարի պահպանման կոչերը մերժվում են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիո Գուտերեշը խորապես ցավում է, որ Բաքուն ու Երևանը շարունակում են մերժել հրադադարի պահպանման կոչերը։ Այս մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները։ Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է, որ կողմերը երկար ժամանակ է մերժում են ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչերը»,- նշել  է նա։

  

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ