Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Մեջլիսի պատգամավոր Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ю

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

--00--ԱՀ