Մինչև 20:00-ն խոցվել է թշնամու 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Այս պահին շարունակվել են համառ մարտերը, հակառակորդը որոշակի տեղաշարժեր ունի։ Բայց թե ինչ տեղաշարժեր, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ նշելով միայն, որ սաստիկ գործողություններ են ընթանում, հորինված տեղանքների անուններ, բարձունքներ ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ:

«Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում:

--00—ԼՄ