Հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ ես նախանձում եմ նրանց․ Թրամփ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- այս մասին ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը` բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Ավելի վաղ հազարավոր ամերիկահայերը պաստառներ են պարզել` ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, և պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին: Այս մասին փոխանցում է Upi.com-ը։

--00--ԱՀ