Հերոսական դրվագ. հակառակորդը 7 տանկով գրոհել է, բայց մի քանի կիլոմետր հետ է շպրտվել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

սահման

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական հերոսական դրվագն է ներկայացնում առաջնագծից․

«Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ 

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։

Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»,- գրել է նա։

--00--ԱՀ