Ով վստահ է, որ հաղթելու է, նա մենակով էլ ստիպում է Տ-90-ի հրամանատարին, որ փախչի տանկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

«Այսօր էլ եմ հարցնելու քեզ, Հա՛յ երիտասարդ, այսօր ի՞նչ արեցիր, որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի՛ր դրա մասին ու հիշի՛ր՝ ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է, որ հաղթելու է, նա մենակով էլ ստիպում է Տ-90-ի հրամանատարին, որ փախչի սարքին տանկով»,- գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։

Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։

--00—ԼՄ