Գիշերը հրթիռակոծվել են Մարտունին, Ուռեկանը, Իշխանաձորը, Այգեհովիտը, Վուրգավանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հրթիռ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ 

Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ 

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

--00—ԼՄ