Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 104 մարդ․ հաստատվել է վարակման 766 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամ կորոնավիրուսի 766 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 65 460 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 104 մարդ, շարունակում է բուժվել 15 845-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 48 208 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1091 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 316-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 349 871 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1722 է:

 --00—ՄՀ