Անցյալ ուրբաթ Սիրայից ավելի քան 1000 զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

զինյալ

Անցյալ ուրբաթ ավելի քան 1000 սիրիացի զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս ապացույց-տեսանյութեր է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ծավածվող ռազմական գործողություններին մասնակցում են վարձկաններ Սիրիայից։

Օրերս Իրաքում ՀՀ դեսպանությունը ևս հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, ցած են դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ՝ պատճառաբանելով, թե հնարավոր չէ հաղթել հայերին։

«Սա ոչ Լիբիան է, ո՛չ սիրիական պատերազմը, այստեղ ամեն ինչ այլ է։ Պարզապես  զոհվելու ենք բոլորս։ Ինչպես նաև պատվիրող կողմը հրաժարվում է վճարելուց»,-նշվում էր հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին սկիզբ առաջ ռազմական գործողությունները շարունակվում են մինչև այսօր։ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Ըստ ՊՆ-ի՝ հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Հարձակումը խափանվել է, իսկ հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։

--00—ԼՄ