«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակում 130 մլն դոլար է հանգանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատեց 130 մլն դոլարի շեմը:  Դրամահավաքն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսի ներքո:

Նշենք, որ համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի մեկնարկից դրամահավաք է անում, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական սփյուռքի հայտնի ու անհայտ ներկայացուցիչները։

--00—ԼՄ