Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ծառուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին՝ պաշտպանների միջնորդության քննարկումը: Այդ մասին դատական նիստից հետո հայտնել են Ծառուկյանի փաստաբանները և հավելել, որ դատարանը փաստաթղթեր է պահանջել, իսկ թե ինչ փաստաթղթեր, չեն նշել:

Հիշեցնենք, որ գագիկ Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: 

Հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր արել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ հարուցվել է 3 քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման հատկանիշներով։ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր  Ծառուկյանին կալանավորելո ԱԱԾ-ի միջնորդությունը։

--00—ԼՄ