ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել ԼՂ խնդրի կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հելթեգ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը Twitter-ի միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային գործընթացին:

«Անցյալ շաբաթ զինված հակամարտության շարունակությունից և բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելուց հետո մենք կրկին մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հոկտեմբերի 10-ի հրադադարի պայմանավորվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Դանիել Հոլթգենը:

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 11 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Չնայած պայմանավորվածություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

--00—ԼՄ