«Ո՞վ է հաջորդը». Վալերի Տոլստովը՝ ԼՂ-ի ահաբեկիչների և Փարիզում ուսուցչի սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

տոլստով

Հայկական արմատներով ֆլեյտահար Վալերի Տոլստովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Անդրեյ Կոցի հոդվածը, որն այս օրերին Արցախում է և ռեպորտաժներ է պատրաստում առաջնագծից, և հրապարակման կից գրառում արել․

«Ֆրանսիայում ուսուցչի են գլխատել (16․10)։

Հնարավո՞ր է ընկերություն մարդու հետ, որի տանը զվարճանում են իսլամական պետության ահաբեկիչները և օգնում նրանց։ Իսկ թե ի՞նչ գործեր կարող են արվել իսլամական պետության (և մյուսների) օգնությամբ, ակնհայտորեն երևում է փարիզյան արվարձանում տեղի ունեցած միջադեպից։

Հնարավո՞ր է արդյոք ընկերություն երկրների հետ, որոնց կողմից և ում տարածքում կռվում է իսլամական պետությունն ու տասնյակ նմանատիպ խմբավորումներ։ Պարզվում է՝ հնարավոր է։ Ավելին, կարող է նաև հաճելի լինել…

Հաճելի է (հավանաբար) հանգստի մեկնել Թուրքիա, ինչպես նաև հաճելի է (հավանաբար) քյաբաբ ուտել ադրբեջանական մի անկյունում։ Մեր փոխադարձաբար կախված աշխարհում ցանկացած քար, որը նետվում է օվկիանոս, հետեւանքներ է բերում։ Հայաստանը կռվի դաշտում պայքարում է իսլամական պետության դեմ, բայց դուք կարող եք օգնել։ Բավական է թուրքական կամ ադրբեջանական ցանկացած բիզնես չսնուցել սեփական միջոցներով, վաղ թե ուշ այս երկրների տնտեսություններն այլեւս հնարավորություն չեն ունենա հովանավորելու համաշխարհային ահաբեկչությունը։

Դե, իսկ մինչ մենք ադրբեջանական վարունգ ենք գնում «Պյատորոչկա»-ում կամ թուրքական արմավ Շվեյցարիայում, ահաբեկիչները հայերի են սպանում Արցախում (Ղարաբաղ), ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև ֆրանսիացի ուսուցիչների։

Իսկ ո՞վ է հաջորդը»։

--00—ԼՄ