ԼՂ կարգավիճակի հստակեցումը թույլ կտա կարգավորման հարցում փոխզիջման գնալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում պատրաստ է փոխզիջման գնալ, իսկ դրա նախադրյալը ԼՂ կարգավիճակի հետ կապված հարցի լուծումն է: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ԼՂ հարցի կարգավորումը վերջնական ի՞նչ տեսք կարող է ունենալ և արդյո՞ք Երևանը պատրաստ է փոխզիջման՝ հանուն խաղաղության:

«Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջման, մենք դա միշտ ենք ասում: Մեզ համար հենման կետը ԼՂ կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնության գա ԼՂ կարգավիճակի հարցում, ապա կարող ենք ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան»,- ասել է նա:

--00--ԱԹ