«Ադրբեջանը բանակ չունի․ դա միֆ է սելֆիի համար»․ ռուս պատգամավոր այցել է ԼՂ և պատմել տեսածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո EADaily-ին հարցազրույց է տվել և ներկայացրել «ոչ այնքան հաճելի այցի տպավորությունները»։ 

Հարցին՝ ի՞նչ է տեսել ԼՂ-ում, պատգամավորը թվարկել է՝ թուրքական անօդաչուներ, «Իսլամական պետության» վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններ, քանդված տներ, հուղարկավորություններ: Նա նաև նշել է, որ ադրբեջանցի զինվոր չի տեսել, իսկ եթե տեսներ, ապա կա՛մ իրեն կսպանեին, կա՛մ ինքը կսպաներ:

«Իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն․ դա միֆ է «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար: Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Հարցին՝ ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժե՞ղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են, և եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

«Խնդիրը այն է, որ Ռուսաստանը՝ որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները:

Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- ասել է պատգամավորը, ապա հավելել, որ ադրբեջանական կողմից սպառնալիքներ է ստացել, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին:

Վիտալի Միլոնովը դա բնորոշում է ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առաջ, զենքը ձեռքտը վերցնել և վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկներն փայլեն:

--00—ԼՄ