Հայաստանում կորոնավիրուսի 1234 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 526 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամ կորոնավիրուսի  1234 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 66 694 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 526 մարդ, շարունակում է բուժվել 16 541-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 48 734 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1101 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 318-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 352 764  քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2893 է:

--00—ՄՀ