ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«Ադեկվադ» միաբանություն կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով։
«Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին»,- ասված է «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--0--ԿԿ