Շուշիում 4 տարեկան երեխան ինձ ԱԹՍ-ի ձայնից չվախենալու խորհուրդ էր տալիս. Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ամեն օր ավելի է համոզվում՝ մեր երկրի սահմաններն ու հողը միայն մեզ է հուզում: 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով ու վերլուծելով Արցախում ընթացող պատերազմի մասին Հայաստանում ու Հայաստանից դուրս գործող միջազգային տարբեր կառույցների հայտարարություններին ու կոչերին:

ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն այն համոզմանն է, որ «մտահոգիչ» հայտարարությունը ոչինչ է, եթե դրան գործընթաց չի հետևում:
Իսայանը վերջին օրերին եղել է Ստեփանակերտում ու Շուշիում, շփվել է տեղի բնակչության հետ: Նկատել է՝ Արցախցին չի կոտրվում, սպասում է խաղաղության հաստատմանը, որ նորից իր բնականոն կյանքով ապրի: Շուշիում անգամ հասցրել է զարմանալ, երբ 4 տարեկան երեխան իրեն ԱԹՍ-ի ձայնից չվախենալու խորհուրդ է տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս