Առաջնագծում վստահ եղեք՝ թիկունքն ամուր է․ Ստեփանակերտ մեքենաների հոսքը չի դադարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արցախյան պատերազմի 24-րդ օրն է։ Առաջնագծում և թիկունքում նպատակը մեկն է՝ հաղթանակը: Ամեն ինչ զորքերի ու առաջնագծի համար։ Գիշեր-ցերեկ Երևանից ու մարզերից դեպի Ստեփանակերտ մեքենաների հոսքը չի դադարում: Կամավորները պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե առաջնագծում վստահ լինեն՝ թիկունքն ամուր է։ 

Կամավոր Ալեքսեյ Ջամբարյանցն էլ անմասն չի մնացել՝ հավաքել է ընկերներին ու գործի անցել։ Առաջին անհրաժեշտության սննդամթերք, տաք հագուստի տեսակավորում, փաթեթավորում, դիրքեր են ճանապարհում: Ասում է ՝ կամավոր ցանկացել են օգնել մեր պոստերում կանգնած տղերքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ