Մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել Բայրաքթար ԱԹՍ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյան նշեց, որ մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել Բայրաքթար ԱԹՍ-ներ։

«Լինում են դեպքեր, երբ մեր ԶՈՒ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց դրանք ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ մեր զորքերը առաջ են գնում, մենք խփված հին սարքերը հրապարակում ենք։ Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար է խոցվել»,- հավելեց նա։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս