Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրում։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս