ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ուեֆա

ՈւԵՖԱ-ն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով արգելել է Հայաստանի ու Ադրբեջանի ակումբների և հավաքականների միջև հանդիպումների անցկացումը՝ մինչև հետագա ծանուցումը, ասվում է միության կայքում:

ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ներկայումս այդ երկրներում միության հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու պայմանները չեն պահպանվում, ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները, ներառյալ իրենց համապատասխան ակումբները, պետք է առաջարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո տնային հանդիպումների այլընտրանքային վայրեր:

Այս որոշումը չի ազդի Բաքվում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումներ անցկացնելու ծրագրերի վրա:

--00--ԱՀ