Պարզվում է՝ միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, չգիտեինք. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

յարս

«Ա՛յ բալամ, հազար ասինք՝ քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ ինչ. հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատերազմական շրջանում տարածված ասեկոսեներին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Հոկտեմբերի 20-ին նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: 

--00—ԼՄ