Կորոնավիրուսի 1836 նոր դեպք Հայաստանում․ ապաքինվել է 485 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամ կորոնավիրուսի 1836 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 68 530 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 485 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 219 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 20 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1121 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 321-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 357 104 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4340 է: 

--00—ՄՀ