Ռազմական դրությունում հարկային արտոնություն սահմանելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 83 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները.

83 ձայնով ընդունվեց նաև կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ այս նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, ինչից հետո հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և դրանց վերաբերյալ կներկայացնեն իրենց եզրակացությունները:

--00—ԼՄ