Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում. France24-ը տեսանյութեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ֆրանսիական առաջատար France24-ը հրապարակել է տեսանյութերի շարք, որոնցում ապացուցվում է Ադրբեջանի կողմից Արցախում սիրիացի ահաբեկիչների ներկայությունը:

Լրատվամիջոցը զգուշացնում է` տեսանյութերի մի մասը կարող է շոկային լինել ամենից զգայուն ընթերցողների համար:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` հոկտեմբերի 18-ի դրությամբ Ադրբեջանում սպանվել է առնվազն 134 սիրիացի վարձկան: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ զինված հակամարտության հենց սկզբից Սիրիայից դուրս է բերվել առնվազն 2050 վարձկան՝ 400 հոգանոց խմբերով: 

Բրիտանական «Independent»-ին հաջողվել է զրուցել վարձկանների հետ, որ մեկնել են ադրբեջան: Պարզվել է` նրանց առաջին հավաքագրումը եղել է հուլիսին` Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի սկզբում: Վարձկաններից յուրաքանչյուրին խոստացել են 1200-1500-ական դոլար: ՄԱԿ-ի` 2019 թ. զեկույցի համաձայն` դա զգալի գումար է մի երկրի բնակչի համար, որտեղ 83 տոկոսը աղքատ է:

Տեսանյութերն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ