«Ես էլ ապշած եմ այդ որոշումից»․ Խաժակյանը՝ կայանատեղիի համար 49 մլն դրամ հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով եւ ո՞րն է իմ դիրքորոշումը։

Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երեւանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։

Բնականաբար, ինչպես դուք, այնպես էլ ես՝ ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել եւ ելույթ չեմ ունեցել։

Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երեւույթների մասին, որոնք շարունակվել եւ շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միեւնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։

Խաղաղությո’ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի»։

--0--ԿԿ