Զգում ենք ՌԴ աջակցությունը՝ որպես ՀՀ և հայ ժողովրդի դաշնակից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի ու կա մշտական հաղորդակցություն։ Մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար», - ասել է Փաշինյանը և հավելել, որ Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, ու համոզված է՝ սրանից հետո էլ կանի առավելագույնը։

«Սրանում ընդհանրապես չեմ կասկածում», - ասել է Փաշինյանը։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս