Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

արո

«Այսօր համավարակի ճակատում մահացել է 20 մարդ: Իսկ դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չէ:

Այսքանը»,-ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և հավելել #ՀաղթելուԵնք հեշթեգը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամ կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 68 530 է, ապաքինվել է 485 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը: Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 219 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 1121 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 321-ի։

--00—ԼՄ