Վտանգավոր է պատերազմի կողմերի միջև հավասարություն դնելը. պատգամավորները՝ ԵԽ գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։

Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր են համարել այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը։

--00—ԼՄ