Հանդիպել են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը և Արցախի նախկին նախագահները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

24News-ն իր հետևորդների համար այսուհետ օրվա լուրերը կներկայացնի հակիրճ տարբերակով։ 
Ստորև՝ տեսանյութում, կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 21-ի լրահոսին՝ 17։00-ի դրությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի։ Նա ընդգծել է, որ բոլոր այն հույսերը, թե կարելի է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված, քանի որ այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար։

Վարչապետը ուղիղ եթերում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին ու ընդգծել, որ Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը՝ որպես ռազմավարական դաշնակից։ 
«Ռուսաստանը արել է առավելագույնը և սրանիք հետո էլ կանի առավելագույնը։ Ընդհանրապես չեմ կասկածում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը դիմել է գյուղապետերին, քաղաքապետերին, ՏԻՄ ու հորոդրել ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ և ԱՀ նախակին նախագահները հանդիպել են։ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյաիը, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և հակամարտության կայուն կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ:

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններն ու հրետանային մենամարտերը: Ժամը՝ 11-ի դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում։ Հայտնում է ՊԲ-ն։

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

--0--ԿԿ