Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Շառլ Միշել

Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում ես արտահայտել եմ մեր խորը մտահոգությունը՝ կապված շարունակվող ռազմական գործողությունների հետ: Կողմերը պետք է պահպանեն կրակի դադարեցման ռեժիմը և առանց նախապայմանների վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Արտաքին միջամտությունն անթույլատրելի է»,- գրել է նա:

--00--ԱԹ