Պոմպեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Պոմպեո

ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին»,- «Ազատության» հաղորդմամբ՝ ասել է նա:

«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս