Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել` ի պատասխան Թուրքիայի գործողությունների

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News  

ա

Արևելյան Միջերկրածովյան կղզու շուրջ Հունաստանի նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել, երբ մոտակայքում թուրքական նավը վերսկսել է իր սեյսմիկ հետազոտական աշխատանքները: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։ 

Աղբյուրի ռազմական թղթակից Կոստաս Սարիկասը հայտնում է, որ հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Կաստելորիզո կղզու շուրջ՝ ի պատասխան տարածաշրջանում թուրքական Uruc Reis նավի գորոծողությունների:

Թղթակիցը նաև լուսանկարներ է հրապարակել, որում պատկերվում է պաշտպանիչ պատը:  

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը ևս մեկ անգամ սրվել է, երբ Անկարան հայտարարել է արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում հետազոտական գործունեության վերսկսման մասին:

--00--ԱՀ