Նախագահների փորձառությունը անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

․

«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին  Հայաստանի և Արցախի  հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին, ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

«Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական  ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:

Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը», - ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս