Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

․

Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և համանուն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը:

Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: 

Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս