ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

ю

Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը։

Խորհուրդը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արել միանալ իրենց Արցախի ազատությանն աջակցելու հարցում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը։

«Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»,- նշել է Ղազարյանը։

--00--ԱՀ