ԲՀԿ-ն դիմել է Փաշինյանին առանձին հանդիպում ունենալու համար և մերժվել է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

բհկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է վարչապետ Փաշինյանի հետ առանձին հանդիպում ունենալու համար, սակայն, մեր տեղեկություններով, նման հանդիպում տեղի չի ունենա:

Փաշինյանը կուսակցությունների հետ առանձին հանդիպումներ չի անցկացնում, ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին և տեղեկացված է ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ