Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ ՀՀ-ից բալիստիկ հրթիռներ արձակելու լուրը ցինիկ սուտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

բալիստիկ

Հայկական կողմը հերքում է Բաքվի տարածած այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի տարածքից հարվածներ են հասցվել ադրբեջանական բնակավայրերի: Բաքվի հայտարարության վերաբերյալ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է տարածել:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն  և ցինիկ սուտ է: 

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-հայտարարել է ՊՆ խոսնակը:

Հիշեցենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից՝ հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

--00—ԼՄ