Ծննդյանս լավագույն նվերը. Քարդաշյանը՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

քիմ

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար՝ այն անվանելով ծննդյան օրվա լավագույն նվերը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։

Այդ մասին Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը...

Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում «Հայոց ցեղասպանություն» առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։

Շնորհակալությո՛ւն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»։

 

--00—ԼՄ