«Հայաստանն ուժեղ է. մենք կհաղթենք». Դանիել Դեքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հասարակական

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն այս օրերին Երևանում է և շարունակում է աջակցել Հայաստանին ու Արցախին։ Երաժիշտը գրառմամբ վստահություն է հայտնել, որ հաղթելու ենք։

«Հայաստանն ուժեղ է։ Թող թշնամին նայի յուրաքանչյուր հայի աչքերին ու հասկանա, թե ումից պիտի վախենա։ Դուք չեք կարող կոտրել հայկական ոգին։ Ինչպես Դավիթն ընդդեմ Գոլիաֆի։ Մենք կհաղթենք։ Արցախն ազատ կլինի»,- գրել է Դեքերը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ